Շիրակի մարզի քարհանքում ապառաժ քարերը թափվել...

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեցի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի քարհանքում հսկայական քարերը պոկվել և թափվել են էքսկավատորի վրա, գրում է Shamshyan.com-ը։

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնում:

Պարզվել է, որ «Յութան» ՍՊԸ-ին պատկանող քարհանքի տարածքում է դեպքը տեղի ունեցել, ու արդեն փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են էքսկավատորի խցիկի միջից դուրս բերել մահացածի մարմինը:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Գ.-ն է: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: