ՇՀԿ-ին Իրանի անդամակցության կապակցությամբ հու...

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարները Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում կստորագրեն Հուշագիր իրանական կողմի պարտավորությունների մասին կազմակերպութան անդակացության կապակցությամբ, ինչից հետո Իրանը կկատարի համապատասխան պարտավորությունները եւ կավարտի լիիրավ անդամկացության ձեռքբերման գործընթացը:

Այդ մասին սեպտեմբերի 9-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա նաեւ հավելել Է, որ ակտիվորեն քննարկվում Է Բեռառուսի հայտն այդ միջազգային կազմակերպության անդամ պետության կագավիճակ ստանալու համար: Կազմակերպությանն Իրանի անդամակցության որոշումը, հիշեցրել Է նա, ընդունվել Է 2021 թվականի գագաթնաժողովում, ինչից հետո գործի են դրվել անհրաժեշտ ընթացակարգերը:

Բացի Իանից եւ Բելառուսից, շարունակել Է Չժան Մինը, կան շատ երկրներ, որոնք կցանկանային դառնալ անդամ պետություններ, դիտորդ պետություններ կամ ՇՀԿ-ի երկխոսության գործընկերներ: «Նոր անդամների ընդունմամբ, մենք հուսով ենք, որ ՇՀԿ-ն ավելի կարեւոր դեր կխաղա տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման, ՇՀԿ-ի անդամ պետությունների ընդհանուր շահերի շրջանակի ընդլայնման, ինչպես նաեւ գլոբալ կառավարման համակարգի արդարացի եւ ողջամիտ ուղղությամբ զարգացման աջակցության գործում»,- հայտարարել Է գլխավոր քարտուղարը:

ՏԱՍՍ-ին տված իր հարցազրույցում նա մեկ անգամ եւս ընդգծել Է, որ ՇՀԿ-ն բաց կազմակերպությունն Է: ՇՀԿ-ի գագաթնաժողովը պլանավորված Է սեպտեմբերի 15 – 16-ը: Ներկայումս կազմակերպության կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդ պետություններ են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, երկխոսության գործընկերներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպելը, Թուրքիան եւ Շրի Լանկան: