Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հրդեհված ինքնաթիռում եղած 78 մարդկանցից ողջ են մնացել 37-ը:
Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունը սկզբում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել ռուսական ԶԼՄ-ներում, հրապարակվում էին տարբեր տվյալներ:
Ավելի ուշ, ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածքային վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան վերջիվերջո հաստատեց, որ միջադեպի հետևանքով զոհվել է 41 մարդ:



