Շենգավիթում հայտնաբերվել են հրազեններ և զինամ...

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ քաղաքացին կամավոր հայտնել է իր կողմից թողած զենք-զինամթերքի մասին։ Ինչպես տեղեկացրին ՆԳՆ ոստիկանությունից, օգոստոսի 25-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի տարածքում թողել է զենք-զինամթերք։

Տեղում ոստիկանները հայտնաբերել են տարբեր տրամաչափի 527 փամփուշտ, դատարկ փամփշտատուփով ինքնաձիգ, երկու երկփողանի հրացան, լուսարձակող փամփուշտ, երկու նռնակ, երեք պայթուցիչ, ծխագլանակ, սվին-դանակ, երկու ատրճանակ և երկու փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով։

Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։