Շենգավիթից ձայներ չստացաք, բայց դա ձեզ իրավու...

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին հիշեցրեց․ «Դուք նախատեսում էիք ավագանու ընտրություններին Շենգավիթ վարչական շրջանից ստանալ որոշակի ձայներ, ձեզ էլի խաբել են, սխալ են զեկուցել, այդ ձայները չստացաք։ Բայց դա ձեզ իրավունք չի վերապահում այդ մարդկանցից մուռ հանել»։

Նա նաև ընդգծեց՝ Ներքին Շենգավիթի բոլոր փողոցներն անանցանելի են, մինչդեռ Ավինյանն ասել էր, որ փոսալցում կանեն։

«Մարդիկ իրենց գումարներով այդ փոսերը լցրեցին, հետո այս ցուրտը տվեց, այդ փոսերն ավելի մեծացան»,-ասաց նա։