Շարունակվում է կամավորների ամենօրյա հոսքը դեպ...

Իվետա Տոնոյանը գրում է․

«Սիրելի՛ ընկերներ,
Շարունակում եմ այս ձևաչափով պարբերաբար ամփոփել մեր թիմի կողմից իրականացվող նախաձեռնությունները և ընթացիկ աշխատանքները։
1️⃣ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված մրցույթը շարունակում է մնալ հետաքրքրության կենտրոնում։ Հայաստանի տարբեր համայնքներից և արտասահմանից ստանում ենք հարյուրավոր հայտեր՝ ուշագրավ առաջարկներով ու նախագծերով։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել կարևոր մի հանգամանք․ երիտասարդները հաճախ հարցնում են՝ արդյոք մրցույթը լինելո՞ւ է արդար։ Եվ այդ հարցը լիովին բնական է, որովհետև երիտասարդ սերունդը տարիների ընթացքում բազմիցս բախվել է անարդարության տարբեր դրսևորումների։ Գագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, անձամբ է երաշխավորում մրցույթի բաց ու արդար ընթացքը։ Հենց այդ նպատակով ձևավորվում է ծանրակշիռ, պրոֆեսիոնալ և անկախ հանձնաժողով, որի անդամները կուսումնասիրեն բոլոր հայտերը և կընտրեն լավագույն առաջարկները։ Վստահեցնում եմ՝ բոլոր արժեքավոր ու հեռանկարային գաղափարները ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։
2️⃣ Կամավորների հոսքը դեպի Հատիս լեռ
Շարունակվում է կամավորների ամենօրյա հոսքը դեպի Հատիս լեռ՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր։ Տարբեր համայնքներից, ոլորտներից ու տարիքային խմբերից մարդիկ միանում են աշխատանքներին՝ իրենց ներդրումն ունենալու այս կարևոր նախագծում։
3️⃣ Մարզային այցելություններ և հանդիպումներ
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում իրականացվում են ակտիվ մարզային այցելություններ։ Թիմի անդամները մասնակցում են բազմամարդ հանդիպումների՝ հեռու և մոտիկ համայնքների բնակիչների հետ։ Գրանցվում է սպասվածից ավելի բարձր ակտիվություն։ Այս ծրագիրն իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ մարդկանց համախմբում է իր վերկուսակցական գաղափարով։ Մեր թիմակիցները մարզերի բնակիչներին լսում են, գույքագրում խնդիրները, հավաքագրում առաջարկները, որպեսզի դրանք այնուհետև ներկայացվեն «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ հետագա քննարկման համար։
Շնորհակալություն բոլորին ակտիվ մասնակցության, ներգրավվածության և վստահության համար։ Շարունակելու ենք աշխատել առավել ակտիվ, հետևողական ու պատասխանատու»։