Շարունակում ենք նստացույցը, մեր արձագանքը կախ...

«Ահազանգ» նախաձեռնության անդամների նստացույցը շարունակվում է։ Երիտասարդներն առավոտ շուտ հանձն են առել մաքրել իրենց շուրջն ու շարունակել բողոքը։

Politik.am-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Քրիստինե Վարդանյանն ասաց, որ գիշերը հանգիստ է եղել, մինչև ուշ երեկո երգել են։ Հիմա սպասում են  Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցումով քննարկումներին, այնուհետ՝ քվեարկությանը։

«Ազգային ժողովի դիմեց ենք շարունակում ենք նստացույցը, սպասում ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցումով քննարկումներին, այնուհետ՝ քվեարկությանը

Այս պահին միակ ակնկալիքը այն է, որ բոլոր այն պատգամավորները, որնք առաջին ընթերցման ժամանակ կողմ ենք քվերակել, այսօր փոխեն իրենց տեսակետը»,- ասաց Վարդանյանը:

Հարցին, թե հնարավոր է քվերակությունից հետո էլ նստացույցը շարունակվի, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ իրենց արձագանքը կախված է քվերկության արդյունքներից:

Մեր արձագանքը կլինի իրենց գործողությունների պատասխանը` նշեց նա: