
Շան հարձակման հետևանքով ինֆենկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված երկտասարդ կինն այս գիշեր մահացել է։ «Փաստնիֆոյի» հետ զրույցում Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ մահվան պատճառը կառաղություն հիվանդությունն է եղել։
«Դեպքը ուշացած էր, վիճակը արագ ծայրահեցղ դարձավ։ Դեռ պետք է պարզել, թե ինչու չի պատվաստվել, որովհետև ԲԿ֊ն, ուր դիմել էր շան հարձակումից հետո, ապահովված է եղել պատվաստանյութով»։
Հիշեցնենք, որ տուժած կինը Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր, 4 երեխաների մայր։
Նախօրեին Լեռնագոգի համայնքապետը «Փաստինֆոյին» պատմել էր, որ դեպքից հետո կինն հրաժարվել էր պատվաստվել, բուժումը սկզբում նորմալ է ընթացել, սակայն ավելի ուշ նրա վիճակը վատացել է ու ծանր վիճակում նա տեղափոխվել Երևան։
Ենթադրվում է, որ կնոջ վրա հարձակված շունը թափառող կենդանի է եղել։