Sham FM. Հալեպի մի քանի հիվանդանոցներ դադարեց...

Հալեպի մի շարք քաղաքային հիվանդանոցներ ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել են ծառայությունները սարքավորումների և բժշկական անձնակազմի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է Sham FM ռադիոկայանը ՝ հղում անելով բժշկական աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ տասնյակ վիրավորներ չեն կարող լքել Հալեպը, իսկ բժիշկները «զինված խմբերին կոչ են անում բացել անվտանգ միջանցք բժշկական սարքավորումների ներմուծման և ծանր հիվանդ մարդկանց դուրս բերելու համար»։