Սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագո...

Աշնան սեզոնին բնորոշ նկատվում է սուր շնչառական վարակների աճ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Այս տարի սեպետեմբերի 8-ից պատվաստանյութը առկա է , թե´պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, թե´ շարժական կետում:

Մի´ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից, որը բավական ծանր է ընթանում հատկապես 6 ամսականից 5 տարեկան երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ:

Աշխատանքից բացակայելու խնդիր ունեցող անձանց համար պատրաստ ենք նաև 50 հոգու հավաքագրման պարագայում շարժական թիմի միջոցով կազմակերպել պատվաստումերը աշխատանքի վայրում:

Կազմակերպչական հարցերի համար կարող եք զանգել 012808083(2013):

Երեք կարևոր խորհուրդ գրիպից պաշտպանվելու համար.

Պատվաստվել

Հագնվել սեզոնին համապատասխան

Պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդ անձանց` նաև կրել դիմակ»: