Սեյրան Օհանյանն այժմ բուժում է ստանում Կենտրո...

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բուժում է ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:

«Սեյրան Օհանյանն առողջական խնդիրներով մարտի 7-ին տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս պահին էլ այնտեղ է»,- ասաց Մեժլումյանը:

Հարցին` թե ինչպես է գնահատում Սեյրան Օհանյանի առողջական վիճակը, Մեժլումյանը պատասխանեց, որ Օհանյանը շատ ծանր վիճակում չի, սակայն անհրաժեշտություն կար տեղափոխվելու հիվանդանոց: