Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ...

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքներից հետո այսօր՝ հունիսի 3-ին, Սևանա լճում հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վաղ առավոտից շարունակվել էին որոնողական աշխատանքները, ինչի շնորհիվ էլ ջրասուզակներին հաջողվեց հայտնաբերել դին:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և այլևս տեղեկություններ չի ունեցել նրանից։