Այսօր Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը: Վերջիններս իրենց դժգոհությունն են հայտնում, թե կեղծ տեղեկություններ են տարածվում, որ լճի ջուրը կեղտոտ և վտանգավոր է: Նրանց խոսքով` մարդիկ էլ դրանք լսելով խուսափում են լճում լողալ, հանգստանալու չեն գալիս:
Politik.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները հաստատեցին ասվածը, որ այս տարի չկա այն ակտիվությունը, որը նկատվել է նախորդ տարիներին. «Լճում հանգստացող չկա, մարդիկ լաղալու չեն գալիս, վախենում են, թե ջուրը կարող է վտանգավոր լինել»,- ասում են նրանք:
Շրջելով լճի մի շարք ափամերձ տարածքներում` նկատեցեին, որ լճի գույնը սովորականից տեղ-տեղ էապես տարբերվում է, իսկ այն մասերը, որտեղ ծաղկման գործնթաց չի նկատվում և նախատեսված են լողալու համար, առանձնապես աչքի չեն ընկնում ափամերձ տարածքների մաքրությամբ:





