Սեւանա լճում ջրային մոտոցիկլետներ են շրջվել

Հուլիսի 12-ին Սևանա լճի հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից տարբեր հեռավորությունների վրա շրջված ջրային մոտոցիկլետներ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։

Ջրափրկարարների օպերատիվ արձագանքի շնորհիվ բոլոր քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել ափ։