Սևանա լճի մակարդակը այս տարի 10 սմ պակաս է նա...

2025 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված նիշից։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկագիրը, 2025 թվականի հունվարից մինչ օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում «Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 101 միլիոն 10 հազար խմ ջուր։ Իսկ այս տարվա ամռան ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով արդեն բաց է թողնվել 154 միլիոն 800 հազար խորանարդ մետր ջուր։ 

Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն սպասվում։