
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ գործառութային անձեռնմխելիության հիմքով, դադարեցնելու հարցը կբարձրացվի դատարանում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Փաստաբան Ա.Մակինյանը հայտարարել էր, որ չի հաղթահարվել Սերժ Սարգսյանի գործառութային անձեռմխելիությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: