Հաճախ հասարակությանը փորձում են համոզել, թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ կազմակերպված անբարոյական արշավը միայն այսօրվա իշխանական շրջանակների ձեռագիրն է, իսկ ներկա էլիտան որևէ կապ չունի նախորդների հետ։ Իրականությունը, ցավոք, ճիշտ հակապատկերն է․ նույն մարդիկ, նույն շահերը, պարզապես նոր դեմքերով։
Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը, եկեղեցու վրա հարձակման իր հերթական քայլում, հայտնվել էր Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Իսկ նրա կողքին կանգնած էր ոչ թե պատահական մեկը, այլ Սերժ Սարգսյանի տարիների մտերմագույն ընկեր Աշոտ Արսենյանի որդին՝ Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը։
Մարդ, որի հայրը եղել է կարկառուն ՀՀԿ-ական։ Սերժ Սարգսյանի հետ իրենց ընկերության և կուսակցական պատկանելության շնորհիվ նրանց բիզնեսներն ժամանակին անհավանական թռիչք են ապրել։ Ահա այդ նույն մարդիկ էին Սերժ Սարգսյանի օրոք առաջ մղվողները, որոնք այսօր առանց վարանելու կանգնել են Փաշինյանի կողքին՝ Եկեղեցու դեմ։
Եվ ամենաաղաղակողն այն է, որ այս ամենից հետո, ըստ գոյություն ունեցող տեղեկությունների, Աշոտ Արսենյանն ու Սերժ Սարգսյանը շարունակում են մնալ մտերմիկ ընկերներ՝ չնայած նրան, որ Արսենյանը դեռ 2018-ին իր բիզնես շահերի համար լքել էր ՀՀԿ-ն։



