
Բորիս Մուրազին գրում է․
Մի քանի օր առաջ ընկերոջս հետ քննարկում էինք, թե ինչպես պետք է պատասխանեմ Սերժ Սшրգսյանի պատվիրած հարձակումներին։ Բնական է, որ պատասխանը պետք է լինի մարդու ամենացավոտ տեղին։ Անցանք Սերժ Սшրգսյանի կենսագրությամբ և իշխանության տարիներով։ Ինքներս մեզ հարց տվեցինք, թե Սերժ Սարգսյանը հանուն ինչի՞ էր պետությունը դարձրել անձնшկան դյուքան, ստիպել шվելի քան 350 հազար հայերի լքել իրենց հшյրենիքը, կեղծել ընտրությունները, կեղեքել մարդկանց։ Պատասխանը մեկն էր՝ հանուն փողի։ Քյաշ փողի, որն ասում են՝ պահում էր կառավարական ամառանոցի պադվալներում։
Ելնելով վերոգրյալից՝ որոշեցինք մի քանի դատական հայց ներկայացնել Սերժ Սшրգսյանի պատվերով վիրավորող մարդկանց դեմ։ Արդեն չորս-հինգն ընթացքի մեջ են։ Մենք պետք է ստիպենք Սերժ Սարգսյանին հրաժարվել իր արատավոր բարքերից կամ գոնե մեկուսացնել այդ բարքերը։ Իսկ դա կարող ենք անել միայն մեկ ճանապարհով՝ կպնելով իր փողին։
Սերժ Ազատի՛, հաշվեք ձեր փողերը՝ փшյ ենք մտնելու։ Ես լինելու եմ քո Սաշիկը։
Հ․Գ․ Սաշիկ ասելով նկատի չունեմ Ալեքսանդր Սարգսյանին, այլ այն լեգենդը, որը հորինել էին Միքայելն ու Սերժ Սարգսյանը իրենց արածները թաքցնելու համար։