Սերունդները Ավինյանին հիշելու են որպես թենիսի...

«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ այգիներին կից կան թենիսի կորտեր և դրանք առողջ ապրելակերպի համար խիստ անհրաժեշտ են»:

Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպած «Պատմական թենիսի կորտերը, որպես հանրային գերակա շա. որտեղ է հանրային շահը» թեմայով ասուլիսում ասաց ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանը:

«Մենք լսեցինք նաև իրենց թիմակից Արսեն Թորոսյանին, որ կորտերը Երևանի խորհրդանիշն է, և ասել, թե դրանք չեն համապատասխանում զբոսայգու տրամաբանությանը, անհեթեթություն է։ Ոչ միայն համապատասխանում են զբոսայգուն, այլ սկզբից եղել են կորտերը, հետո նոր այգին»,-ասաց նա: