Սերգեյ Շոյգուն, նախագահ Վլադիմիր Պուտինի կարգ...

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադությամբ, ժամանել է Փհենյան, որտեղ  կհանդիպի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Սա Շոյգուի երկրորդ այցն է ԿԺԴՀ վերջին մի քանի ամիսների ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն «Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի որոշակի կետերի իրականացումը, ինչպես նաև Կուրսկի մարզի ազատագրմանը նպաստած կորեացի զինծառայողների հիշատակի հավերժացումը»։ Բացի այդ,  Շոյգուն Կիմ Չեն Ընի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտությունը և միջազգային օրակարգի այլ հարցեր։

ՏԱՍՍ-ի հետ զրույցում Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև փոխգործակցությունը զգալիորեն ամրապնդվել է անցյալ տարի համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո։

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը վերջին անգամ այցելել էր ԿԺԴՀ մարտի 21-ին: Այն ժամանակ նրան ընդունել էր Կիմ Չեն Ընը: