Սերգեյ Լավրովը՝ ռեգիոնի հետպատերազմական կայու...

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի հետագա կարգավորման բանալին եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարումն է: Այս մասին ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Բաքվում այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։ Ըստ նախարար Լավրովի, 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ ամեն բան և ուղղված են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը գրեթե 30 տարի արգելափակված էր, և որն էլ խոչընդոտում էր տարածաշրջանի զարգացմանը: