Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղի վերաբեր...

Մոսկվան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա:

«Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում, զգալով մթնոլորտը, որում աշխատանքն այժմ ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ Բաքուն և Երևանը շահագրգռված են, որպեսզի այդ պայմանավորվածություններն այս անգամ թղթի վրա չմնան»,- ասել է Ս.Լավրովը՝ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների ավարտին:

Նա նշել է, որ Մոսկվան օգնելու է այդ պայմանավորվածությունների իրականացմանը:

Սերգեյ Լավրովն նաև հաստատել է, որ Մոսկվայում  արտգործնախարների հանդիպմանը քննարկվել են ռուսաստանյան կողմի 2016 թվականի առաջարկությունները․ «Ադրբեջանի արտգործնախարարն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ 2016-ի առաջարկներն են քննարկվել: Եվ ես այստեղ հավելելու բան չունեմ», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ: