Սերգեյ Աղինյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ

Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրեց Սերգեյ Աղինյանին: Այդ մասին փակ քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Ըստ քվեարկության՝ Սերգեյ Աղինյանը ստացել է 64 քվե, քվեարկության մասնակիցների թիվը ևս եղել է 64, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Հիշեցնենք, որ Սերգեյ Աղինյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: