Սերբիայում ձերբակալվել է ութ մարդու սպանությա...

Սերբիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է Բելգրադի մերձակա գյուղերից մեկում ութ մարդու սպանության համար կասկածվողին, հայտնում է Reuters-ը։

«2002 թվականին ծնված երիտասարդը կասկածվում է հրազենով 8 մարդու սպանելու և 14-ին վիրավորելու համար»,- հայտնել են նախարարությունից։ Հրաձիգին հայտնաբերելու գործողությանը մասնակցել է 600 ոստիկան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կասկածյալը Դուբոնի գյուղի դպրոցի բակում վիճաբանել է իր հասակակից ոստիկանի հետ, վերադարձել է տուն, վերցրել զենքն ու կրակել իրավապահի ու նրա քրոջ վրա։ Այնուհետև շարունակել է մեքենայից կրակել հարևան գյուղում։

Սերբիայի ներքին գործերի նախարարը հարձակումն անվանել է ահաբեկչական ակտ։