Սերբիայում բախումներ են եղել ցուցարարների և ո...

Սերբիայի իրավապահները 19 մարդու են ձերբակալել լույս օգոստոսի 19-ի գիշերը հակակառավարական ակցիաների ընթացքում, որոնք ուղեկցվել են անկարգություններով: Այդ մասին հաղորդում է EFE գործակալությունը։

Բողոքի ակցիաներ են անցկացվել մայրաքաղաք Բելգրադում և երկրի մի շարք այլ քաղաքներում։ Հաղորդվում է ցուցարարների և ոստիկանության միջև բախումների մասին։ Բողոքի մասնակիցներն անկարգություններ են կազմակերպել նաև իշխող Սերբիայի առաջադեմ կուսակցության կենտրոնակայանում։

Մթնոլորտը սերբական քաղաքներում սրվել է անցած շաբաթվա ընթացքում։ Ցուցարարներն ակտիվացրել են իրենց գործողությունները, երեկոյան և գիշերային ժամերին նրանք դիմում են ոստիկանության հետ բախումների, արգելափակում են ճանապարհները։

Բողոքի ակցիաները Սերբիայում սկսվել են այն բանից հետո, երբ 2024 թ. նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետևանքով զոհվեց 16 մարդ։ Ժամանակի ընթացքում այդ բողոքների ժամանակ սկսեցին հնչել նաև քաղաքական կարգախոսներ՝ իշխանությունների հրաժարականի պահանջով։