Գերազանց զրույց նախարար (Ադրբեջանի արտաքին գործերի - խմբ.) Բայրամովի հետ ներկայիս աշխարհաքաղաքական հանգամանքների, տարածաշրջանի իրավիճակի, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև Սերբիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների մասին։
Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Մենք վերահաստատեցինք մեր երկու բարեկամ երկրների բացառիկ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և առանցքային հարցերի շուրջ համագործակցության վրա։ Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու համար և հաստատեցի, որ որպես անկեղծ բարեկամ և պատասխանատու գործընկեր նրանք միշտ կարող են հույս դնել Սերբիայի վրա։
Զրույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցությանը և ռազմարդյունաբերական համալիրում համագործակցությանը։ Չափազանց կարևոր են նաև Նիշի մերձակայքում գազային էլեկտրակայանի համատեղ կառուցման մեր ծրագրերը, որը էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր կապահովի մեր քաղաքացիների համար»,- գրել է Վուչիչը։