Սերբական ծագման պանիրի, թմրօղիների, ծխախոտի ն...

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի նիստում 2025-ի ընթացքում Սերբիայից Հայաստան ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը մասնավորապես, վերաբերում է Սերբիայից պանիրների (2 տոննա), թրմօղիների (8708 սպ․ լիտր), ծխախոտի (5 մլն հատ) ներմուծման քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգին:

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում սերբական ծագման առանձին տեսակի ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։