6-ամյա տղային ապտակելու դեպքով կնոջ նկատմամբ...

Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակած կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և նրա պաշտոնավարումը կասեցվել է, հայտնում են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի, որից հետո նա ձերբակալվել էր: