Բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-...

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի բնակավայրի վարչական տարածքում՝ Հրեշտակների ձոր տանող ճանապարհին, բախվել են ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի մասին Ռազմական ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։