Սեպտեմբերի 1-ի հիշեցում․ Արցախը Հայաստանին կա...

Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է մի առանձնահատուկ իրադարձությամբ` 2017 թվականի այս օրը, նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ռազմավարական այս ենթակառուցվածքի ստեղծումը հսկայական քայլ էր Արցախի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման համար, ինչն իր կենսունակությունը ապացուցեց նաև 44-օրյա պատերազմի օրերին` առանց որի գոյության պատերազմն առավել ավերիչ և կործանարար հետևանքներ կունենար:

Այս ճանապարհը, որն Արցախի արմատներն ամուր կապելու միջոց էր, ներկայիս իշխանությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերին հանձնվեց Ադրբեջանին` դրանով ճանապարհ բացելով Արցախի ամբողջական հանձնմանը: