Սեփական զինվորից անտեղյակը ճշգրիտ թվերով ասու...

Քրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Храшкнери еркир Наирян

Երեկ Էդուարդ Աղաջանյանն ասում էր 15 զոհ ունենք:

Վարչապետի աթոռը գերևարածի ընտանեկան թերթիկը այլ թվեր էր ասում:

ՊՆ- ասում էր 1 զոհ ունենք:

Հիմա`

 մեր ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմն ունի 1 զոհ, 13 գերևարված, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է:

Բայց սրան զուգահեռ նաև ասում է, որ  հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող:

Այսինքն սեփական զինվորից անտեղյակը ճշգրիտ թվերով ասում է թե թշնամին ինչ կորուստ ունի:

Ո՞նց էլի

Հաա, երևի ազր.մամուլու՞մ են կարդացել: Բայց դա էլ անհավանական է, քանի որ նրանք էլ են սովորաբար թաքցնում են իրականությունը:

Հիմա ո՞նց ստացվեց, որ սեփական 24 զինվորից անտեղյակները տեղյակ են հակառակորդի կորուստներից:

Բայց  դա այլևս զարմանալի չի, քանի որ օրեցօր ուժգնացող տոտալ «բառդակն» ու անտերությունը  այլ բան չեն ենթադրում:

Կապը կորցրած 24 զինծառայողները, հուսով եմ, ողջ են:

Սպասենք, գուցե մեր ՊՆ-ն` հակառակորդի զոհերը հաշվելուց հետո, վերջիվերջո կզբաղվի մեր զինվորների ճակատագրով...»: