ՍԴ նախագահի դեմ իրականացվող ակցիաների կուռատո...

ՍԴ դիմաց մի քանի քաղաքացիներ պահանջում են դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: Իշխանությունները դեռևս հրապարակային չեն միջամտում պրոցեսին և ստեղծում են տպավորություն, որ բողոքի ակցիաները ինքնաբուխ են:

Երեկ մեր աչքից չվրիպեց այն, որ ՍԴ դիմաց «ինքնաբուխ» ակցիա իրականացնող Ջիվան Աբրահամյանը իր մի քանի ընկերների հետ ակցիայի ավարտից հետո ինչպես է շտապում Ազգային Ժողով: ԱԺ այգում նրանց դիմավորում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

Այս փաստը ակնհայտ է դարձնում այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահի իշխանության ուզուպացիայի փորձը պլանավորել և իրագործում է գործող իշխանությունների հետ: Արտաքուստ, իշխանությունները չեն մասնակում, բայց իրականում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների «դիրիժորությունը» նրանց ձեռքում է:

Այս լուսանկարով իշխանության մեկ այլ սուտ ևս կարելի բացահայտված համարել: Ջիվան Աբրահամյանը, երբ սպառնաց «քարով ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, «իմքայլականները» շտապեցին պնդել, որ ակտիվիստը իրենց հետ կապ չունի, և իրենք, որպես քաղաքական թիմ, պատասխանատվություն չեն կրում այդ հայտարարության համար: Հիմա նաև պարզ է, թե ինչու՞ Աբրահամյանը հնչեցված սպառնալիքի համար պատասխանատվության չկանչվեց. այդ հայտարարությունը, ըստ էության, ևս իշխանությունների պատվերն էր: