ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանու...

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մայիսի 15-ին ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին

Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից։

Ողջունելով քաղաքավարական այցով Սահմանադրական դատարանում գտնվող բարձրաստիճան հյուրին՝ Դիլանյանն ընդգծել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ համագործակցությունըինչի ապացույցն են համատեղ իրականացված մեծածավալ ծրագրերը։

Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել էոր 2023-2026 թվականներին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությամբ իրականացվող «Գործողությունների ծրագրի» շրջանակներում սահմանադրական արդարադատության ոլորտում նախանշված նոր ծրագրերը համահունչ են Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին։

Նշվում էոր հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի մանրամասները քննարկել աշխատակազմերի ձևաչափով։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ընդգծելովոր ՀՀ Սահմանադրական դատարանն ու Եվրոպայի խորհուրդն արդարադատության ոլորտում վստահելի գործընկերներ են։