Saxo Bank-ը հրապարակել է «ցնցող» կանխատեսումներ 2025 թվականի համար, կանխատեսվել է նաեւ դոլարի այլընտրանքի որոնում աշխարհում ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալու հետ կապված։
«Երբ Թրամփի նոր վարչակազմը սկսի գլխիվայր շրջել գլոբալ ֆինանսական համակարգը հսկայական սակագներով, աշխարհը կփորձի գտնել դոլարի այլընտրանք»,- նշված է կանխատեսման մեջ, որը հրապարակվել է Saxo Bank-ի կայքում։ Բանկի կարծիքով՝ Թրամփի վարչակազմը կարող է հարկ մտցնել արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնների համար, որովհետեւ էլեկտրաէներգիայի գները դրանց պատճառով սրընթաց բարձրանում են։
Բացի այդ, բանկը հնարավոր է համարում, որ Nvidia-ի արժեքը կարող է երկու անգամ բարձրացնել Apple-ի արժեքը։ Ցնցող սցենար է նաեւ ՕՊԵԿ-ի լուրջ վնասը էլեկտրական մեքենաների բումի պատճառով։
Բանկը կարծում է, որ 2025թ. գիտնականները կկարողանան 3D-տպիչով տպել մարդկային սիրտ, ինչը թույլ կտա երկարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը։
Saxo Bank-ը ուշադրություն է հատկացրել նաեւ կլիմայական խնդիրներին։ Նա կարծում է, որ դրանց թերագնահատման պատճառով 2025թ. կսնանկանա խոշոր ապահովագրական ընկերությունը։