ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր՝ դեկտեմբերի 20-ին կրկին այցելել են «Գում»-ի շուկա, որտեղ օրեր առաջ առգրավել էին մեկ տոննա միս, որպես հիմք ընդունելով այն, որ մսավաճառները սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթ չէր ունեցել:
Այս անգամ ՍԱՏՄ աշխատակիցներն այցելել են առանց ոստիկանները եւ միջադեպեր չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավել էին մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:
Քաշքշոց էր սկսվել ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ցանկացել էր վառել իրեն: Արդյունքում 8 մսավաճառներ բերման էին ենթարկվել:
Ավելի ուշ ՍԱՏՄ-ից հայտարարություն էր տարածել, որ այրել են մոտ մեկ տոննա առգրավված միսը: