Սասունցի Դավթի փողոցում 4 մեքենաներ են բախվել...

Դեկտեմբերի 28-ին` ժամը 20:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mazda, Nissan (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1996 թ․), BMW (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1968 թ․), Volkswagen (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1973 թ․), Mercedes-Benz, Mitsubishi, Fiat և Hyundai մակնիշների ավտոմեքենաները. Mazda մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Mazda մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Հ.-ն (ծնված 2004 թ․) և Ա. Մ.-ն (ծնված 2004 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Mazda և Nissan մակնիշների ավտոմեքենաները և ուղղել Mazda մակնիշի ավտոմեքենան: