«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվեց պաշտպա...

Այսօր Սասնա ծռերի գործով հերթական դատական նիստն էր: Սակայն ամբաստանյալների պաշտպաններից միայն մեկն էր ներկայացել, բացակայում էր նաև մեղադրյալ Գևորգ Իրիցյանը: Դատավորը հայտարարեց, որ դեմ է նման պայմաններում նիստի անցկացմանը, իսկ ամբաստանյալներն ու պետմեղադրողները հայտնեցին, որ նշված անձանց բացակայությունը չի կարող խոչընդոտել դատավարությանը:

Ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը դժգոհեց, որ ստիպված են ամեն անգամ ներկայանալ դատարան, իսկ դատավարություն այդպես էլ տեղի չի ունենում, մյուս ամբաստանյալն էլ հայտնեց, որ պարտաճանաչորեն բոլոր նիստերին ներկայանում է՝ անցնելով 300 կմ ճանապարհ, բայց դատարանի կամ այլ անձանց պատճառտով նիստը հետաձգվում է: