Արցախցիների խնդիրների, Արցախում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները սուլոցներով և ծուխ արձակելով ցանկացան իրենց բողոքը լսելի և տեսանելի դարձնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչներին։ Նրանք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին դիմավորեցին «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին» պաստառով:
Ակցիայի մասնակիցները նաև ձեռնաշղթաներով ակցիա կազմակերպեցին՝ ի նշան Հայաստանում ազատ խոսքի իրավունքի ոտնահարման դեպքերի:



