Քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժ...

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարություն է տարածել`պահանջելով Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքում.

Հիշեցենք` ավելի վաղ հայտնել էինք, որ կուսակցությունը դիմել Էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով արտախորհրդարանական կուսակցությունների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդարանական լսումներ հրավիրել՝  Ապրիլյան քառօրյայի պատճառների իրավաքաղաքական գնահատականի և Անցումային արդարադատության միջոցով մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով:

Politik.am-ը կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ավագյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչ ընթացակարգով կարող է Ժիրայր ՍԷֆիլյանը ներգրավվել որպես հանձնաժողովի անդամ, քանի որ անդաները ընտրվում են պատգամավորներից.

«Նման հանձնաժողովը, որը զբաղվելու է հայոց պետականության ազգային անվտանգության կարևորագույն հարցի ուսումնասիրությամբ, տեխնիկական բնույթի որևէ սահմանափակում չպիտի ունենա հարցի ուսումնսաիրության համակողմանիությունը և արդյունավետությունը ապահովելու համար:  Սա ոչ պակաս կարևոր է հանրության շրջանում վստահություն ներշնչելու առումով: Այսինքն` եթե ինչ-որ ընթացակարգային սահմանփակում կա, դա որևէ կերպ չպետք է խոչընդոտ հանդիսանա քննության համակողմանիության, արդյունավետության և վստահության չափանիշները բավարարելու հարցում»- ասաց Վահագն Ավագյանը:

Հարցին, թե իրենց նամակին պատասխան ստացել են, քանի որ հանձնաժողով ստեղծելու մասին հայտարաությունը արվեց առանց նշելու, որ այլ արտախորհրդարաբական կուսկացություն դիմել է նման լսումներ անցկացնելու նպատակով, Ավագյանը պատասխանեց` Աժ նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ մեր դիմումը ընդունել են ի գիտություն.

«Ըստ էության` մենք պահանջել էին խորհրդարանական լսումներ անցկացնել, և եթե մեր առաջարկած լսումները տեղի ունենային, մեր կողմից մատնանաշած հանագամանքների ուսումնասիրության անհրաժեշտությունից ելնելով` հանձնաժողովի ստեղծումը պետք է հաջորդ քայլը լիներ: Հետևաբար եթե կառավարությունը, վարչապետը և Աժ-ն մի քայլ առաջ անցնելով նման հանձնաժողով են ստեղծել` կարող ենք ասել, որ մեր նախաձեռնած լսումների անհրաժեշտությունը այլևս չկա: Մեզ մնում է միայն ջանքեր գործադրել` ուղղված դրա աշխատանքների արդյունավետությանն, ինչն էլ հիմա անում ենք»- ամփոփեց Վահագն Ավագյանը: