Դիմել ենք Աժ նախագահին` Ապրիլյան քառօրյայի պա...

Սասնա ծռեր համահայկական կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան գրառմանբ տեղեկացնում է, որ կուսակցությունն այսօր դիմել Է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով արտախորհրդարանական կուսակցությունների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդարանական լսումներ հրավիրել՝ Ապրիլյան քառօրյայի պատճառների իրավաքաղաքական գնահատականի և Անցումային արդարադատության միջոցով մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով:

Կուսակցության քարտուղարության տարածած հայտարարությսն մեջ ասվում է, որ Ապրիլյան պայմանավորված պատերազմը կոչված էր ապահովելու Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը.

«Որքան էլ ցավալի է, ստիպված ենք փաստել, որ Ապրիլյան քառօրյան հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի և նրա Ստեփանակերտյան մասնաճյուղի դավաճանության շնորհիվ: 

Դեռևս Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Արդեն ռեժիմի հեռացումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հետախուզական տվյալների պակաս չենք ունեցել:
Չնայած այդ հանգամանքին, ոչ միայն քայլեր չեն կատարվել կանխարգելիչ հարված հասցնելու համար, այլև արդեն ապրիլի 2-ին, երբ ամբողջ ճակատով մեկ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հակառակորդի հարձակումը կասեցնելու և նրան հակահարված տալու նպատակով»:

Politik.am-ի հետ զրույցում Վահագն Ավագյանը ասաց, որ  նման լսում,ներ իրականացնելը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների շրջանակներում է, և դիմել են դրանց անցկացման խնդրանքով: Թե ինչ կարգով է նամակը հանձնվել մամուլի խոսնակը մանրամասներ չհայտնեց` ասելով, որ անհրաժեշտությոն դեպքում նամակը կհանրայնացվի.

Հնարավոր լսումներին մասնակից արտախորհրդարանական կուսակցությունների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասին Ավագյանը նշեց` այս առումով ամբողջ հանրություն է շահագրգիռ.

«Պետք է փորձ կատարել, որպեսզի լսումներին մասնակից լինեն հանրության բոլորի շերտերի ներկայացուցիչները: Որքան լսումները ներկայացուցչական լիեն, այնքան լավ կլինի բոլորիս համար»:

Աննա Հովհաննիսյան