Արաբական Միացյալ Էմիրությունները երեքշաբթի հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերն արձագանքում են Իրանից եկող հրթիռային և անօդաչու սարքերի սպառնալիքներին. սա երկրորդ օրն անընդմեջ է, ինչ երկիրը ենթարկվում է հարձակումների, հայտնում է Al Arabiya-ն:
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը «ակտիվորեն արձագանքում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին»:
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ երկուշաբթի Արաբական Միացյալ Էմիրությունների ՀՕՊ միջոցները որսացել են Իրանից արձակված 12 բալիստիկ հրթիռ, երեք թևավոր հրթիռ և չորս անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով երեք մարդ ստացել է միջին ծանրության վնասվածքներ:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ իրեն «լիակատար և օրինական իրավունք է վերապահում»՝ պատասխանելու իրանական վերջին հարձակումներին:



