Սառը պատերազմի մտածելակերպը չի ավարտվել․ Չինա...

«Սառը պատերազմի» մտածելակերպի համառությունն անխուսափելիորեն կհանգեցնի առճակատման, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասաց Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը։

«Չնայած այն հանգամանքին, որ Սառը պատերազմի ավարտից անցել է ավելի քան 30 տարի, սառը պատերազմի զրոյական գումարով խաղի մտածելակերպը դեռ գերիշխում է», - ասել է դիվանագետը։

Նրա խոսքով, թեեւ Բեռլինի պատը քանդվեց, այնուամենայնիվ, գաղափարախոսությամբ նշանավորվող պատ կա։ «Եթե սառը պատերազմի մտածելակերպը չհրաժարվի, ապա այն անխուսափելիորեն կբորբոքի առճակատման կրակը և կառաջացնի նոր ճգնաժամեր», - հավելել է Վանգը։

Վան Վենբինն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն, լինելով «սառը պատերազմի» արդյունք, ոչ միայն չի դադարել գոյություն ունենալ իր ավարտով, այլ շարունակել է ընդլայնվել և նույնիսկ հասել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ հրահրելով հակասություններ։