Սարկոզիի ազատ արձակման հարցը կքննվի Փարիզի դա...

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ բանտից ազատ արձակման հայցը նոյեմբերի 10-ին կքննվի Փարիզի դատարանում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

2007-2012 թթ․ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզիին մեղավոր է ճանաչվել «լիբիական գործ»-ով՝ կապված 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հետ: Դատարանը Սարկոզիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Նախկին նախագահը հոկտեմբերի 21-ից սկսել է կրել պատիժը Փարիզի Սանտե բանտում։ 

70-ամյա Սարկոզին չի ընդունում իրեն առաջադրված մեղքը և դիմել է վերաքննիչ դատարան՝ ասելով, որ դարձել է «վրեժխնդրության ու ատելության զոհ»։

Նա անձամբ ներկա չի լինելու դատական լսումներին, փոխարենը նրա շահերը ներկայացնելու են փաստաբանները։

Եթե ​​դատարանը համաձայնվի ազատ արձակել Սարկոզիին, ապա նա պարտավորվելու է կրել էլեկտրոնային հսկողության սարք, վճարի որոշակի գումար ու ժամանակ առ ժամանակ ներկայանա իրավապահ մարմիններին։