Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ յս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Բազմակողմ միջոցառման ավարտից հետո Պուտինը պլանավորում է նաև երկկողմ հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում է։ Նա դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը։



