
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը:
Հանդիպմանը ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները քննարկում են ընթացիկ հարցեր, որոշում համագործակցության խորացման եւ ԵՏՄ միասնական շուկայի աշխատանքի բարելավման խնդիրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշենք, որ այսօր Սանկտ Պտերբուրգում ընթանալու է նաեւ ԱՊՀ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: