Այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսում «Սանիթեք» ընկերության պատասխանատուները ներկայացրել են մի տեսանյութ, որտեղ քաղաքացին այրում է մայրաքաղաքի փողոցներից մեկում տեղադրված աղբարկղը։
Ընկերության ներկայացուցչի պնդմամբ՝ քաղաքացին միտումնավոր, վնաս պատճառելու դիտավորությամբ է կատարել այդ գործողությունը։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը հակադրաձել է այդ հայտարարությանը՝ ներկայացնելու այդ ընկերության հետ կնքած պայմանագրային կետերից մեկը, ըստ որի, «Սանիթեքի» աղբամանները պետք է լինեին մետաղական։
«Լուսանկարում՝ Սանիթեքի հետ պայմանագրերից մեկի այն մասն է, որտեղ պարզ երևում է, որ Սանիթեքի կոնտեյներները պետք է լինեն մետաղական։ Ի սկզբանե այս ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները և բողոքում է, որ աղբամանները այրում են կամ շուտ են փչանում։ Այժմ մի կողմ դնենք, թե ինչպես է Սանիթեքին հաջողվել խախտել պայմանագրի նման առանցքային կետերից մեկը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Կուբատյանն՝ ընդգծելով, որ ընկերության ներկայացուցիչների այսօրվա ասուլիսում իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ են հնչել։



