«Սանիթեք»-ը ենթարկում է ագրեսիվ վարչական ճնշո...

Այսօր տեսակապի միջոցով «Սանիթեք» ընկերության ղեկավարը լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց, թե ինչու է խոսում տեսակապով և ինչու էր ուզում ասուլիսն անցկացնել Թբիլիսիում, ոչ թե Երևանում

«Սանիթեք»-ն արդեն տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների։ Եվ այդ ճնշումների օրինակներից մեկն այն քրեական գործն է, որ հարուցվել է «Սանիթեքի» նկատմամբ 2019 թվականի փետրվարին», –ասաց ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը։

Նա նշեց, որ քրեական գործն անօրինական է և քաղաքական նպատակ ունի՝  ընկերությանը զրկել ֆինանսական միջոցներից ու մասնավոր ներդրողից բռնագրավել գույքը: Ինչպես բազմիցս հայտարարվել է, «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը քաղաքական խնդիր է։