Լուռու մարզի «Անկյուն+3» հեռուստաընկերությունը ռեպորտաժում հայտնում է, որ Սանահին-կայարան թաղամասում մի քանի ավտոտնակ է գետը քշել։
«Կամչատկա» կոչվող թաղամասի կամուջը գետը տարել է և թաղամասն ամբողջությամբ մեկուսացված է»,- ասվում է ռեպորտաժում։
Բնակիչները հայտնում են, որ իրնեց ունեցվածքը, անասունները գետը քշել, տարել է։
Սանահինցի կինն ասում է, որ իր կորուստները մարդկային կորուստների հետ չի համեմատում։
«Տարածը դառը քրտինքով էր վաստակած, շատ ափսոսում եմ, բայց թող այդ երեխաներին անփորձանք հանեն»,-ասում է նա։



