
Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ, հանգամանքները պարզվում են: Այս մասին «Ազատությանը» հայտնում են Հայաստանի ոստիկանությունից: Սակայն ոստիկանությունից չեն մանրամասնել, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը:
Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է և երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն: