«Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում գտնվում...

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ գործի շուրջ ստեղծվել է «իրավունքի դասական ճգնաժամ»։

Փաստաբանի խոսքով, Կարապետյանը կալանավորվել է միայն այն բանի համար, որ 2025 թվականի հունիսի 17-ի հարցազրույցում ասել է․ «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը»։

«Այդ նախադասությանն անմիջապես հաջորդեցին գործադիր իշխանության ղեկավարի մի շարք գրառումներ, այդ թվում՝ սպառնալիքներ ու հաշվեհարդարի ուղիղ խոստումներ։ Ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց և մինչ օրս կալանքի տակ է»,- նշեց Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ թե՛ առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարանի որոշումներով արդեն իսկ մերժվել են Կարապետյանին առաջադրված տնտեսական բնույթի մեղադրանքները, քանի որ դրանց վերաբերյալ հիմնավոր կասկած անգամ չկար։

Նա հիշեցրեց՝ չէ որ մենք խոսում էինք, որ ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոն է, ի դեպ մենք չենք դա ասել, ով ասել է այդ արտահայտությանը, պետք է հետևողական լինի, չէ՞:

«ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված: ՀՀ-ում կարող են լինել դատավորներ, եկեք պայմանականորեն դիտարկենք, որ Արմեն Դանիելյան չէ, բայց իրենք ևս կարծեն, որ կալանքը պետք է լինի միակ խափանման միջոցը այս դեպքում: Սա է այն օբյեկտիվ իրականությունը, որն ունենք: ՀՀ-ում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած և բարեգործություններ կատարած մարդը ապօրինի կալանավորված է»,- ասաց նա: